Խաղաղության համաձայնագրի ստորագրումը բխում է երկու երկրների շահերից ու նաև տարածաշրջանի շահերից՝ մայիսի 22-ին Սյունիքում հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։ «Սա կարող է տարածաշրջանի ապաշրջափակման առիթ դառնալ: Մենք դեմ չենք ապաշրջափակմանը, մեր դիրքորոշումը գիտեք, բայց ցանկացած ապաշրջափակում պետք է լինի Հայաստանի ազգային ինքնիշխանության ներքո»,- շեշտել է բարձրաստիճան դիվանագետը։               
 

Վերահսկելու է ոստիկանապետը

Վերահսկելու է ոստիկանապետը
17.02.2017 | 01:23

Այս շաբաթ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը Արարատի մարզում էր` խորհրդակցության։ Ինչո՞ւ նախընտրական փուլում ոստիկանապետը մեկնարկը սկսեց Արարատի մարզից։ Բոլորին ակնհայտ է, որ սա Հովիկ Աբրահամյանի «կալվածքն» է, որտեղ ՀՀԿ-ն փորձում է սեփական ուղղորդումները մտցնել։ Բնականաբար, ընտրություններն այստեղ չափից ավելի թեժ են լինելու, և խոսքը ոչ միայն ոմանց ընտրվելու, այլև ազդեցության ոլորտը պահպանելու մասին է։


Հովիկ Աբրահամյանի թիմը ամեն ինչ անելու է, որ մարզը մնա իր «տիրապետության» ծիրում, իսկ ՀՀԿ-ն, ի դեմս ոստիկանապետի, հասկացնում է, որ բոլոր հարցերը իրավական լուծում են ստանալու։ Ասում են, որ ընտրությունների ժամանակ Վլադիմիր Գասպարյանի անձնական վերահսկողության գոտում է լինելու Արարատի մարզը, և ցանկացած թեժացմանը արագ արձագանք է լինելու։

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1116

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ